ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2017
<<Վահագն Ղալումյան>> ՍՊԸ ՀՀ Տավուշի մարզի Հովքի ԱԿԽ երևակաման 1-ին տեղամասում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանում, տեղի կունենան <<Վահագն Ղալումյան>> ՍՊ ընկերության ՀՀ Տավուշի մարզի Հովքի ԱԿԽ երևակաման 1-ին տեղամասում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.amհեռ. 010221568, 010220218: