ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.04.2018
<<ԱՏԳ Սթոուն>> ՍՊԸ-ի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Ավագունու տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մայիսի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ԱՏԳ Սթոուն» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Ավագունու  տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: