ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2018
Տրանշ 2-ի շրջանակներում Ագարակ քաղաքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցելու համար Մ1 Երևան-Գյումրի-Բավրա մայրուղու մոտավորապես 8 կմ ճանապարհահատվածի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մայիսի 8-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նիստերի դահլիճում (Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4) տեղի կունենան  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված <<Հյուսիս հարավ ճանապարհային միջանցք>> ներդրումային ծրագիր  Տրանշ 2-ի շրջանակներում  Ագարակ քաղաքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցելու համար  Մ1 Երևան-Գյումրի-Բավրա մայրուղու մոտավորապես 8 կմ ճանապարհահատվածի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):       
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: