ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.03.2018
«Մուլտի Գրուպ" կոնցեռն» ՍՊԸ-ի Երևան քաղաքի Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում նախատեսվող հյուրանոցային համալիրի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 13-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի, Իսակովի 9 հասցեում տեղի կունենան «Մուլտի Գրուպ" կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում նախատեսվող հյուրանոցային համալիրի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: