ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.04.2018
<< Էյ Ընդ Փի գրուպ>> ՍՊԸ Գայի պողոտա 16 հասցեում գոյություն ունեցող առևտրի կենտրոնի վերակառուցման և ընդլայնման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամաս սիլիկյան նոր խճ. 1 շինություն հասցեում տեղի կունենան «Էյ Ընդ Փի գրուպ» ՍՊ ընկերության Գայի պողոտա 16 հասցեում գոյություն ունեցող առևտրի կենտրոնի վերակառուցման և ընդլայնման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: