ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.04.2018
<<Սթոուն լենդ>> ՍՊԸ Բալահովիտի բազալտի հանքավայրի ընդլայնման և արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 25-ին ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկու համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Սթոուն լենդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի ընդլայնման և արդյունահանման աշխատանքների գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: