ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.04.2018
«Խարկով Գրուպ» ՍՊԸ-ի Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Խարկով Գրուպ» ՍՊԸ կողմից ներկայացված Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրի արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218, 098-09-20-90: