29.03.2018
«ԷյԷՄԹի» ՍՊԸ Արամուսի բազալտի հանքավայրի «ԷյԷՄԹի» տեղամասի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 12-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանում տեղի կունենան «ԷյԷՄԹի» ՍՊԸ կողմից ներկայացված Արամուսի բազալտի հանքավայրի «ԷյԷՄԹի» տեղամասի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: