ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2018
«Եղբայրներ» ՍՊԸ Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի Հերհեր բնակավայրի ներկայացուցչի նստավայրում տեղի կունենան «Եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: