ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2018
<<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրում /Կոն-2 տեղամաս/ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում տեղի կունենա  <<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրում /Կոն-2 տեղամաս/ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):       
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68, 093 60 10 00: