26.03.2018
«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ Արտավազի ածխաթթվային հանքային և ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրներին շշալցման արտադրամասի կառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. ապրիլի 6-ին ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Արտավազ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արտավազի ածխաթթվային հանքային և սորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրներին շշալցման արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: