26.03.2018
«Դեմեր» ՍՊԸ ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի <<Դեմեր>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Դեմեր» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի <<Դեմեր>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: