ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.03.2018
«Չուդո Մետալ» ՍՊԸ ՀՀ Սյունիքի մարզի Արջիձորի ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում 2018-2021թթ. ընթացքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 6-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի  մարզի Կապանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Չուդո Մետալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Արջիձորի ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում 2018-2021թթ. ընթացքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Հանրությունը կարող է գրավոր առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218,  և Կապանի համայնքապետարանի կայքում`www.kapan.am, հեռ.060-521818: