09.06.2014
Ս.թ. հունիսի 17-ին տեղի կունենան Արմավիր քաղաքի Երևանյան փող. 17/3 հասցեում նախատեսվող առևտրի և սպասարկման օբյեկտի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 17-ին ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան քաղաքացի Հ. Իսահակյանի կողմից ներկայացված՝ Արմավիր քաղաքի Երևանյան փող. 17/3 հասցեում նախատեսվող առևտրի և սպասարկման օբյեկտի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Արմավիրի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-40-61-80: