ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.03.2018
<<Միկմետալ>> ՍՊԸ Ջրաբերի լիթոիդային պեմզաների (Լանջ տեղամաս) հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 3-ին ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի  Բյուրեղավան համայնքի Ջրաբերի գյուղապետարանի շենքում տեղի կունենան <<Միկմետալ>> ՍՊԸ Ջրաբերի լիթոիդային պեմզաների (Լանջ տեղամաս) հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: