ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.03.2018
«Դավիթ Փարեմուզյան» ԱՁ Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Քարալանջ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Դավիթ Փարեմուզյան» ԱՁ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Քարալանջ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: