ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.03.2018
<<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ կողմից ներկայացված Մեղրի անցակետի արդիականացում նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ


<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով /երկրորդ փուլ/ 2018թ. մարտի 29-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենան «Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս» ՍՊ ընկերության Մեղրի անցակետի արդիականացում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: