28.02.2018
<<Ռեդ Սթոուն>> ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Մեծավանի ներկող և շինարարական տուֆի հանքավայրի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. Մարտի 15-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ռեդ Սթոուն» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Մեծավանի ներկող և շինարարական տուֆի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: