ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2018
<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ կողմից ներկայացված ""Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում" վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. Մարտի 16-ին  11.00-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի վարչական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենան <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>>  ՀԿ կողմից ներկայացված ""Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում" նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: