ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.02.2018
«Մերձմոսկովյան» ՍՊԸ Կառնուտի անդեզիտների հանքավայրի ընդլայնված բացահանքի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մարտի 12-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Մերձմոսկովյան» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի անդեզիտների հանքավայրի ընդլայնված բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: