ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.02.2018
<<Ռաֆարշին>> ՍՊԸ-ի կողմից 2018թ. փետրվարի 21-ին հայտարարված հանրային քննարկումների օրը տեղափոխելու վերաբերյալ

2018թ. փետրվարի 21-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի շենքում <<Ռաֆարշին>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները (4-րդ հանրային քննարկում) տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվում:  
Հանրային քննարկումը (4-րդ հանրային քննարկում) համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման, տեղի կունենա 2018թ. մարտի 5-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր բնակավայրի ներկայացուցչի նստավայրում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: