ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2017
<<Թոռնիկ Եվա>> ՍՊԸ-ի Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար-Արտավանի հանքային դաշտում 2017-2020թթ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 12.30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավանի գյուղապետարանում տեղի կունենան <<Թոռնիկ Եվա>> ՍՊ ընկերության Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար-Արտավանի հանքային դաշտում 2017-2020թթ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Արտավանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.amհեռ. 010221568, 010220218: