ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.02.2018
«Ալկաֆիշ» ՍՊԸ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում Ա-10 թաղամասի 1-ին փողացի համար 35/4 նախատեսվող մանրաձկան արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մարտի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենան «Ալկաֆիշ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում Ա-10 թաղամասի 1-ին փողացի համար 35/4 նախատեսվող մանրաձկան արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: