ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2018
«Սաս Դավիթ» ՍՊԸ Ագատի անդեզիտների երևակման տարածքում 2018-2019թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. Մարտի 1-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Սաս Դավիթ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ագատի անդեզիտների երևակման տարածքում 2018-2019թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: