<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. փետրվարի 21-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի շենքում, իսկ փետրվարի 22-ին ժամը 11.00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Ճաննախագիծ>> ինստիտուտ ՍՊԸ կողմից ներկայացված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: