ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.02.2018
<<Ռաֆարշին>> ՍՊԸ Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումնե

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. փետրվարի 21-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան <<Ռաֆարշին>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ջերմուկի քաղաքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: