ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.01.2018
<<Նիգ Մայնինգ>> ՍՊԸ Խդեբանցի ոսկու հանքերևակումում 2018-2020թթ ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2018թ փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի Ագարակ քաղաքի վարչական շենքում /ք. Ագարակ, Գ. Նժդեհի 5/, իսկ փետրվարի 9-ին ժամը 11,00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Նիգ Մայնինգ>> ՍՊԸ Խդեբանցի ոսկու հանքերևակումում 2018-2020թթ ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18: