23.01.2018
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2018թ փետրվարի 5-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանում տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18: