<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. Փետրվարի 1-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Ավշար ջուր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Վեդու <<Արարատ>> ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 11 և 12 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հավետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Դաշտաքարի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: