ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2018
<<Բիթեր Ռիվեր>> ՍՊԸ Արզնի համայնքի Երևան-Սևան մայրուղի 10/5 հասցեում նախատեսվող գարեջրի գործարանի և ռեստորանի կառուցման նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունվարի 29-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանում տեղի կունենան <<Բիթեր Ռիվեր>> ՍՊԸ կողմից ներկայացված Արզնի համայնքի Երևան-Սևան մայրուղի 10/5 հասցեում նախատեսվող գարեջրի գործարանի և ռեստորանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: