ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2017
<<Վակ քոնսալթինգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված կենսաօրգանական /սպանդայրին/ և այլ օրգանական թափոնների ոչնչացման համալիրի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունվարի 16-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Մասիսի խճուղի 107/2 հասցեում տեղի կունենան <<Վակ քոնսալթինգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված կենսաօրգանական /սպանդայրին/ և այլ օրգանական թափոնների ոչնչացման համալիրի շրջակա միջավակյրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: