2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12:30-ին ՀՀ Արագածոտնի մարզի Պարտիզակի համայնքապետարանի շենքում <<Զոհրապ Վարդանյան>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լուկաշինի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ հանրային քննարկում) տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվում:
Հանրային քննարկումը (2-րդ հանրային քննարկում) համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման, տեղի կունենա 2018թ. հունվարի 11-ին ժամը 12:30-ին ՀՀ Արագածոտնի մարզի Պարտիզակի համայնքապետարանի շենքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Պարտիզակի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218, 093 63 09 67 :