ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.12.2017
<<Էլեգանտ շինանյութ>> ՍՊԸ Վարդաքարի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 10:30-ին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում <<Էլեգանտ շինանյութ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վարդաքարի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ հանրային քննարկում) տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվում:  
Հանրային քննարկումը (2-րդ հանրային քննարկում) համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման, տեղի կունենա 2018թ. հունվարի 11-ին ժամը 10:30-ին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի շենքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Բաղրամյւանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218, 077 420 474 :