ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2017
<<Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհային հատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքային նախագծերի>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀօրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունվարի 12-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանում տեղի կունենան Գյումրիի շրջանցիկ ևԳյումրի-Բավրա ճանապարհային հատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքային նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ/4-րդ փուլ/ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Հհեռ. 22-02-18, 22-15-68: