18.12.2017
<<Էլեգանտ շինանյութ>> ՍՊԸ Վարդաքարի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 10.30-ին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Էլեգանտ շինանյութ>> ՍՊԸ կողմից նախատեսվող Վարդաքարի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Նորակերտի և Բաղրամյանի գյուղապետարաններում:
Հհեռ. 22-02-18, 22-15-68, 077 420 474 :