ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2017
<<ՊոլիԱրմ>> ՍՊԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի հարթակում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

«ՊոլիԱրմ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ձեռնարկող) նախատեսում է Սյունիքի մարզում 2017-2020թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն)։    
Աշխատանքները նպատակ ունեն վերհանել Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքի շարունակականության և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարները:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-ին Կապանի մշակույթի կենտրոնի  շենքում՝ ք. Կապան, Չարենցի 1 հասցեով, տեղի կունենա Նախատեսվող գործունեության նախնական փորձաքննության փուլի հանրային քննարկումը: 
Հանրային քննարկումն իրականացնում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Կապան համայնքի ղեկավարը՝ համատեղ՝ Ձեռնարկողի մասնակցությամբ:

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ Բնապահապանության նախարարության պաշտոնական կայքից՝ www.mnp.am հասցեով, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքից՝ www.kapan.am հասցեով, գրելով info@kapan.am էլ. հասցեով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 29 հասցեով (հեռ.՝ 010 22-02-18, 010 22-15-68), ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանից՝ Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան 5ա հասցեով, զանգահարելով +374-60-521818 հեռախոսահամարով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում:
Ձեռնարկողի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, 0010, Մելիք Ադամյան 2/1:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ 
Կապանի համայնքապետարան