<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 26-ին ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում տեղի կունենան «ԳԻ ՄԵՏԱԼԶ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԼԻՄԻՏԵԴ» ՍՊ ընկերության` ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի տարածաշրջանի հարավային հատվածում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: