ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2012
Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենան հասարակական լսումներ

Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին, ք. Երևան Հանրապետության Հրապարակ, Կառավարական 3-րդ շենքի 5-րդ հարկի ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենան «Էկո Աուդիտ» ՍՊԸ կողմից ներկայացված «Գեոթիմ»ՓԲԸ –ի ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85,  22-15-68: