07.12.2017
«Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս» ՍՊԸ-ի ներկայացված "Բաղրամյան" Էլ.ցանցի վարչական տարածքում վտանգավոր թափոնների պահման տեղամասերի կառուցման" վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 19-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում տեղի կունենան "Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս" ՍՊԸ կողմից ներկայացված "Բաղրամյան" Էլ.ցանցի վարչական տարածքում վտանգավոր թափոնների պահման տեղամասերի կառուցման" նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: