07.12.2017
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի ՀՀ Լոռու մարզի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակումում 2017-2019թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համանքի Լորուտ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում տեղի կունենան «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակումում 2017-2019թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: