16.09.2021
«ԱյՔյուՍոֆտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Նորք- Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ․ 24/28 և հ. 56/11 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմնա հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հոկտեմբերի 1-ին ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Ա. Արմենյակյան փողոց հ. 272) տեղի կունենա «ԱյՔյուՍոֆտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Նորք- Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ․ 24/28 և հ. 56/11 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: