ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.09.2017
<<Կապպեր Պլաս>> ՍՊԸ-ի Սարիքար-Կուտականի բազմամետաղների հանքային դաշտում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2017թ սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետարանում տեղի կունենան« <<ԿԱՊՊԵՐ ՊԼԱՍ>> ՍՊԸ կողմից ներկայացված <Սարիքար-Կուտականի բազմամետաղների հանքային դաշտում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում՝ որոշման նախագծի վերաբերյալ հանրային  քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում: