ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2017
ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբեր 11-ին ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Գետամեջի համայնքապետարանի շենքում /ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գետամեջ, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 4, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: