28.11.2017
<<Միլենիում Կոնտրակշեն>> ՍՊԸ Երևան քաղաքի Տերյան 5 հասցեում հյուրանոցային համալիրի կառուցման նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Ազատության 24 հասցեում <<Քոնսեկոարդ>> ՍՊԸ գրասենյակում տեղի կունենա <<Միլենիում Կոնտրակշեն>> ՍՊԸ Երևան քաղաքի Տերյան 5 հասցեում հյուրանոցային համալիրի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: