ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.11.2017
<<Վերջին հանգրվան>> մասնավոր գերեզմանատան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Առափիի գյուղապետարանում տեղի կունենա <<Վերջին հանգրվան>> ՄԳ ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Վերջին հանգրվան>> մասնավոր գերեզմանատան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: