Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026թ. մարտի 2-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզպետարանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Հրազդան բնակավայր, Կենտրոն թաղամաս, վարչական շենք), մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզպետարանում (հասցե՝ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր բնակավայր, Շահումյան փ., 5 շ.) և ժամը 15:00-ին, Արարատի մարզպետարանում (հասցե՝ Արարատի մարզ, Արտաշատ բնակավայր, Օգոստոսի 23-ի փ., 60 շ.), տեղի կունենա Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2026-2031թթ. կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքների (Կոտայքի մարզում՝ Գառնի համայնքի և համայնքում ներառված ազդակիր 3 բնակավայրի, Վայոց ձորի մարզում՝ Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք համայնքների և դրանցում ներառված ազդակիր բնակավայրերի՝ Արենի համայնքում՝ 11 բնակավայրի, Եղեգիս համայնքում՝ 16 բնակավայրի, Եղեգնաձոր համայնքում՝ 5 բնակավայրի, Ջերմուկ համայնքում՝ 3 բնակավայրի, Վայք համայնքում՝ 20 բնակավայրի, Արարատի մարզում՝ Արարատ, Արտաշատ համայնքների և դրանցում ներառված ազդակիր բնակավայրերի՝ Արարատ համայնքում՝ 13 բնակավայրի, Արտաշատ համայնքում՝ 39 բնակավայրի մասնակցությունը), շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը: