ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2025
ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանի ռազմավարական էկոլոգիական գնահատման վերաբերյալ

«Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (որոշումը խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025թ. ապրիլի 4-ին՝ ժամը 14:00-ին, Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության   փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Բուզանդի 1/3) կկայանա ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանի  ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am):
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: