ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2021
«ԳէոՄէփ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Սիսիանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2021-2030թ.թ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ.հունիսի 1-ին, ժամը 12։00-ին Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենան  «ԳէոՄէփ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Սիսիանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2021-2030թ.թ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: