ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2017
<<Եղբայրներ>> ՍՊԸ՝  Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր բնակավայրի ներկայացուցչի նստավայրում տեղի կունենան <<Եղբայրներ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: