ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2023
«Իկս Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Արգավանդի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Արգավանդ II» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով` 2023թ. ապրիլի 11-ին ՝ ժամը 14:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և ժամը 15:30-ին  Տանձուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Արգավանդի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Արգավանդ II» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում /4-րդ փուլ/: 
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: